Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ ինչպես կասեր մշեցի պապս՝ թոզ են փչում ժողովրդի աչքերին
Երկու օր առաջ ՀՀ կառավարիչը հերթական անգամ հայտարարեց թոշակների բարձրացման մասին, և սա ներկայացվում է որպես կառավարության հերթական սոցիալական ձեռքբերում. Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 1-ից միջին կենսաթոշակները հասցնել 49700-ի, իսկ նվազագույն կենսաթոշակները 31600-ից դարձնել 36000։ Բայց ի՞նչ արժե այս աճը, եթե հաշվի չես առնում խայտառակ թանկացումները։ Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս կենսաթոշակների նվազում 2020 թվականից, մինչդեռ նույնիսկ 2024 թվականին (և ընդամենը 1 տոկոս գնաճով), միջին կենսաթոշակի գնողունակությունը 4 տոկոսով ցածր կլինի, քան 2017 թվականին, այսինքն՝ կենսաթոշակների բոլոր «բարձրացումները» նույնիսկ ինդեքսավորում անվանել չի կարելի։ Միևնույն ժամանակ, խաբեությունը տարածվում է միայն ամենախոցելի շերտի վրա՝ թոշակառուների, քանզի թոշակառուներն են կառավարչի ամենամեծ աջակիցները, քանի որ նրանք են այս քարոզչության թիրախը։ Բոլորս գիտենք, որ կառավարչի ամենամեծ աջակիցները թոշակառուներն են, և նրանք են նաև նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունից ամենաշատ տուժողները: Ցավոք սրտի, «Ստոկհոլմյան սինդրոմը» Հայաստանում շարունակում է մնալ որպես քաղաքական գործոն, և դրան հատկապես ենթակա է բնակչության առավել խոցելի շերտերը։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից