Աշխարհ

01.07.2023 12:41


Չինաստանում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ)

Չինաստանում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ)

Չինաստանի Ցզյանսի նահանգում գտնվող Գույսի քաղաքի Jiangxi Qiantai New Material Co Ltd քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի և պայթյունի պատճառը յուղի այրվելն է եղել։ Պայթյունի մասին տեղեկությունն արտակարգ ծառայություններին է փոխանցվել տեղի ժամանակով 10։30-ին (երևանյան ժամանակով՝ 07:30-ին)։

Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ պայթյունից հետո ծխի հսկայական սև սյուն է բարձրանում երկինք։ Հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում կրակը մարելու համար։

Հաղորդվում է, որ գործարանի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Այս պահին աշխատանքներ են տարվում հրդեհի ու պայթյունի պատճառները պարզելու համար։

Աղբյուրը՝ tert.am

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը