Իտալիայում սկսել են էկոպլաստիկից երաժշտական սկավառակներ արտադրել
Իտալական Greenyl սթարթափը թողարկել է երաժշտական սկավառակներ առանց թունավոր պոլիվինիլքլորիդից պլաստիկի (PVC): Այն փոխարինվել է վերամշակվող պոլիմերով։ Էկոլոգիապես մաքուր սկավառակները հետագայում կդառնան երկրորդային հումք, մինչդեռ սովորականները հիմնականում այրում են, գրում է «Եվրոպուլսը»-ը։
«Կանաչ» սկավառակների արտադրությունը 80 տոկոսով աշխատում է արեւային էներգիայով։ Էկոլոգիապես մաքուր սկավառակն արժե 25-30 եվրո՝ նույնքան, որքան սովորականը։
Հետագայում սթարթափը նախատեսում է սկավառակներ պատրաստել օվկիանոսից հավաքված պլաստիկից։
Greenyl-ը հաշվարկել է՝ 2022 թվականին աշխարհում թողարկվել է 180 միլիոն սկավառակ։ Արտադրման հետեւանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումները փոխհատուցելու համար անհրաժեշտ է տարեկան վեց միլիոն ծառ տնկել:

Աղբյուրը՝ news.am