Աշխարհ

01.07.2023 18:16


Բորնեոյում արտասովոր արմավենի են գտել, որը ծաղկում և պտուղ է տալիս գետնի տակ

Բորնեոյում արտասովոր արմավենի են գտել, որը ծաղկում և պտուղ է տալիս գետնի տակ

Բուսաբանները Բորնեո կղզում հայտնաբերել են գիտության համար արմավենու նոր տեսակ, որը կոչվում է Pinanga subterranea: Նա կարողանում է ծաղկել և պտուղ տալ գետնի տակ, մինչդեռ պարզ չէ, թե ինչպես են նրա ծաղիկները փոշոտվում։

«Գետնի տակ ծաղկելն ու պտուղ տալն ապշեցնում և տաօրինակ է թվում։ Այժմ մենք գիտենք, որ մորուքավոր խոզերը ուտում և տարածում են Pinanga subterranea-ի պտուղները, բայց մենք դեռ պետք է պարզենք, թե ինչպես և ում կողմից են փոշոտվում ծաղիկները»,-ասել են գիտնականները:

Բույսերի շատ քիչ տեսակներ են էվոլյուցիայի արդյունքում ծաղկել կամ պտղաբերել գետնի տակ: Բայց մինչ նոր արմավենու հայտնաբերումը, միայն մեկ բույս ​​էր միավորում այս երկու հատկությունները՝ ստորգետնյա խոլորձը:

Արմավենին արդեն հայտնի էր տեղացիներին, սակայն աննկատ էր մնացել գիտնականների կողմից։ Նրանք կարծում են, որ այս դեպքը ընդգծում է բնիկ ժողովուրդների հետ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը