Լրահոս

01.07.2023 16:44


Կոտայքի մարզում բախվել են ավազով բարձված ЗИЛ-ն ու Howo բեռնատարը

Կոտայքի մարզում բախվել են ավազով բարձված ЗИЛ-ն ու Howo բեռնատարը

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 133 կմ հատվածում՝ «Արծվի թևերի» հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Հովհաննես Կարապետյանի վարած Howo մակնիշի ու 32-ամյա Գոռ Բաղդասարյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը