Լրահոս

02.07.2023 07:24


Արմավիրի մարզում բախվել են ЗИЛ-ն ու մարդատար Газель-ը, վիրավորները վերադառնում էին ծիրան հավաքելուց

Արմավիրի մարզում բախվել են ЗИЛ-ն ու մարդատար Газель-ը, վիրավորները վերադառնում էին ծիրան հավաքելուց

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Հացիկ - Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են ЗИЛ բեռնատարն ու մարդատար Газель-ը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանություն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վերադառնում էին դաշտային աշխատանքներից, որտեղ ծիրան հավաքելիս են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը