Աշխարհ

02.07.2023 08:00


Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 2,4 հազար ձերբակալվածների մոտ 30%-ն անչափահասներ են

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 2,4 հազար ձերբակալվածների մոտ 30%-ն անչափահասներ են

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը խոսել է անկարգություններին մասնակցող դեռահասների մասին։

Ֆրանսիայում չորս գիշերների ընթացքում անկարգությունների ժամանակ 2,4 հազար ձերբակալվածների մոտ 30%-ը անչափահասներ են։ BFMTV-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին։

«Ֆրանսիայում կալանավորվածների մոտ 30%-ն անչափահասներ են»,-ասել է նախարարը։

Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ այն ծնողներին, որոնց 13 և 14 տարեկան փոքր երեխաները Ֆրանսիայում գիշերային անկարգությունների են մասնակցում, սպառնում է 2 տարվա ազատազրկում ու 30 հազար եվրո տուգանք։

***

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը համալրումներ է ուղարկել Մարսել ու Լիոն՝ անկարգությունները ֆոնին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Բուշ-դյու-Ռոն ոստիկանության պրեֆեկտուրան։

«Երեկ Մարսելում տեղի ունեցած քաղաքային բռնությունից հետո ներքին գործերի նախարարը որոշեց զգալի համալրումներ տրամադրել՝ ի լրումն ազգային ոստիկանության և RAID-ի անձնակազմի (էլիտար ստորաբաժանում - Tert.am). համալրում հանրապետական անվտանգության ընկերությունների կողմից զրահատեխնիկայի և ժանդարմերիայի երկու ուղղաթիռների կիրառմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

BFMTV-ն հայտնել է, որ Լիոն է ուղարկվել նաև հանրապետական անվտանգության 8-րդ ստորաբաժանումը (CRS 8)։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը