Թաիլանդի բնակչուհին «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ
Թաիլանդում ցնցող միջադեպ է տեղի ունեցել, երբ «մահացած» կինը անսպասելի «հարություն է առել» սեփական հուղարկավորության ժամանակ, գրել է Daily Mail-ը։
49-ամյա Չեյզփոր Սրիփհոնլան «մահացել» է, երբ նրան հունիսի 29-ին հիվանդանոցից տարել են իր տուն Ուդոնտհանի նահանգում։
Երբ նրանք միկրոավտուբուսով հասել են Բանդունգ շրջան, բուժակները ենթադրել են, որ Չեյզփորը դադարել է շնչել եւ, ըստ երեւույթին, մահացել է։
Նրա ողբացյալ տարեց մայրը՝ Մալին, զանգահարել է հարազատներին, որպեսզի տեղեկացնի դստեր մահվան մասին։
Ընտանիքը հետեւել է արագ ողջակիզման բուդդայական ավանդույթին եւ շտապ պատրաստվել է նրա հուղարկավորությանը՝ գնելով դագաղ եւ համաձայնեցնելով տաճարի աշխատողների հետ ծեսերի անցկացման կարգը։
Չեյզփորի դիակառքը նրա տնից ուղղություն է վերցրել դեպի Վաթ Շրի Փհադունգ Պատանա տաճար, որտեղ «դիակը» պետք է մնար մեկ գիշեր, բայց կինը հանկարծ «հարություն է առել»։

Դրանից հետո կնոջը նորից հոսպիտալացրել են։
Աղբյուրը՝ news.am