Լրահոս

02.07.2023 08:56


Իմ լուսավոր աղջիկ, իմ Էլիզիկ. զոհված Էլիզայի հոր գրառումը

Իմ լուսավոր աղջիկ, իմ Էլիզիկ. զոհված Էլիզայի հոր գրառումը

«Դու նախընտրեցիր վառ,լուսավոր, կապույտ երկինքը ու հրեշտակներին, որովհետև դու ինքդ էյր հրեշտակի պես վառ ու լուսավոր իմ փոքրիկ ընկեր՝ ԷԼԻԶԻԿ ջան։ Ոնց են դողում ձեռքերս, արցունքներս խեղտում գրելիս՝ հոգիդ լուսերի մեջ լինի։ Բարի ճանապարհ դեպի հավերժություն իմ աղջիկ։ Անտանելիա»,-գրել է Էլիզայի հայրը։

Հիշեցնենք, որ Էլիզան մահացել է սարսափելի ավտովթարից։

Հուլիսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։35-ի սահմաններում 32-ամյա Արտեմ Մկրտումովը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ուղևոր, Քաջարանի բնակիչ, 18-ամյա Էլիզա Դ․-ն տեղում մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը