Ֆրանսիայում 4 օրվա ընթացքում շուրջ 200 մթերային խանութ և ծխախոտի 250 վաճառակետ է թալանվել
Ֆրանսիայում անկարգությունների չորս օրերի ընթացքում թալանվել է շուրջ 200 մթերային խանութ, ծխախոտի 250 վաճառակետ և 250 բանկային բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լը Մերը։
«Վնասը հաշվարկելու համար դեռ շատ շուտ է, բայց առնվազն 250 բանկային բաժանմունք, ծխախոտի 250 վաճառակետ և 200 մթերային խանութ է թալանվել»,– ասել է նա։
Նախարարի խոսքով` անկարգություններից տուժած վաճառողներին բավարար ժամանակ կտրամադրվի իրենց ապահովագրական ընկերության հետ կապ հաստատելու համար, իսկ ամառային զեղչերը մեկ շաբաթով կերկարաձգվեն։
Հիշեցնենք` հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում՝ Փարիզից արևմուտք գտնվող արվարձանում, ստուգման ժամանակ սպանել են 17-ամյա դեռահասի, որը, ըստ ոստիկանների տեղեկությունների, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր: Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել ուղղաթիռներ և զրահատեխնիկա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am