Ցուցարարները փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան
Ցուցարարները գիշերը փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետ Ֆիլիպ Պոզուշի ավտոմեքենան, հայտնել է նա Nouvelle Republique պարբերականին:
«Այս գիշեր անկարգությունների մասնակիցները փորձել են հրկիզել Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների արագ միջամտությունը թույլ է տվել խուսափել վնասից»,-ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է Էնդր և Լուարա դեպարտամենտի պրեֆեկտի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Քաղաքապետի խոսքով, որը մեջբերում է Nouvelle Republique պարբերականը, մի խումբ մարդիկ մտել են իր այգի, որպեսզի հրկիզեն տրանսպորտային միջոցը։ Նա ցրել է նրանց և սկսել մարել ավտոմեքենան։
Քաղաքապետը նշում է, որ շաբաթվա ընթացքում ոստիկանությանը հայտնել է իր ստացած սպառնալիքների մասին։ Նա իրավապահներին բողոք կներկայացնի հրկիզման փորձի վերաբերյալ։
Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերում ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ ՆԳՆ տվյալներով՝ ամբողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3,8 հազար ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել է բանկերի մոտ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ 10 առևտրի կենտրոն։ Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որոնց թվում շատ անչափահասներ կան։