Ադրբեջանը հայտարարում է, որ «Ղարաբաղը պետք է լուծարվի ռազմական ճանապարհով», Ռուսաստանում սպառնում են ի պատասխան բոլոր ադրբեջանցիներին վտարել ՌԴ-ից
Եվ այսպես, Լեռնային Ղարաբաղի շուրջ կրքերը թեժանում են անհավանական մասշտաբներով։ Ադրբեջանական քարոզչամեքենան բացահայտ սպառնում է Ղարաբաղին, Ղարաբաղի հայերին: Ավելին, նշվում է, որ իբր Ղարաբաղում ժամանակին ինքնավարություն է տրվել հայերին միայն Իոսիֆ Ստալինի գործողությունների արդյունքում, և որ Ադրբեջանը պետք է «վերականգնի պատմական արդարությունը» և լուծարի ղարաբաղցի հայերի բոլոր հնարավոր իրավունքները:
Միաժամանակ, ադրբեջանցիներն իրենց որոշումը հիմնավորում են պաշտոնական Երեւանի դիրքորոշմամբ, որը համաձայնել է «Արցախը Ադրբեջան է և վերջ» ձեւակերպմանը։ Այն, որ Հայաստանի իշխանությունները լուռ համաձայնություն ունեն Ադրբեջանի հետ, ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանին չի անհանգստացնում Արցախի ու արցախահայության ճակատագիրը, նա անհանգստություն ու վախ ունի միայն մեկ հարցում՝ Փաշինյանը մտավախություն ունի, որ եթե Ադրբեջանը կոշտ քայլեր ձեռնարկի Ղարաբաղի նկատմամբ, նա կարող է կորցնել իշխանությունը Երեւանում։ Հենց այս պատճառով էլ նա մուրում է Վաշինգտոնից, որպեսզի ԱՄՆ իշխանություններն ազդեն Ալիևի վրա և թույլ չտան կոշտ գործողություններ Արցախի դեմ։
Ընդ որում, ոչ մի խոսք չի ասվում այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հանդիսանում է արցախահայության անվտանգության երաշխավորը: Սակայն Վաշինգտոնում հենց այս փաստաթուղթն են պահանջում վիժեցնել, և դա անում են, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից։
Որպեսզի Ադրբեջանը չգրգռի Մոսկվային, նա այժմ Ռուսաստանին առաջարկում է Ղարաբաղի հայերին և ռուս խաղաղապահներին նյութական ապահովումը իրականացնել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամից։ Հասկանալի պատճառներով ադրբեջանական կողմի այս պահանջը մերժվում է ինչպես հայերի, այնպես էլ ռուս խաղաղապահների կողմից։
Սրան ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստվում է «ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով», ինչին ի պատասխան Մոսկվան հասկացրել է Ադրբեջանին, որ նման գործողությունների արդյունքում կարող են Ռուսաստանից վտարվել բոլոր ադրբեջանցիները։ Հասկանալի է, որ Մոսկվան այս քայլով չի սահմանափակվելու, քանի որ անկախ Փաշինյանի դավաճանական պահվածքից՝ «Մոսկվայի քթի տակ» իրականացված հայերի փոքրիկ ցեղասպանությունը լուրջ իմիջային հարված կլինի հենց Ռուսաստանի համար։

Սա է իրականությունը
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am