Արցախի և Աբխազիայի հավաքականների միջև հանդիպումը հետաձգվել է
Արցախի հավաքականի և Աբխազիայի միջև հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
CONIFA 2024-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հուլիսի 10-ին՝ Աբխազիայում, պետք է անցկացվեր D խմբի՝ Աբխազիա-Արցախ հանդիպումը։ Արցախում անկայուն իրավիճակի պատճառով Արցախի հավաքականը չի կարողանա մասնակցել խաղին նշանակված օրը, հանդիպումը հետաձգվել է։
CONIFA-ի եվրոպական մասնաճյուղի նախագահ Ալբերտո Ռիսկիոն ասել է. «Մենք շատ ենք ցավում, որ այս իրավիճակն է ստեղծվել, բայց մենք հասկանում ենք այս հարցը: Մենք կապի մեջ ենք Աբխազիայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ խաղի նոր հնարավոր ամսաթիվը որոշելու համար։ Եվրոպական բոլոր ՖԱ-ները պետք է մասնակցեն ընտրական խաղերին մինչև հոկտեմբերի 31-ը»: CONIFA 2024-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի հաջորդ տարի Քրդստանում (Իրան):

Աղբյուրը՝ armsport.am