Լրահոս

03.07.2023 13:39


Սպանություն՝ Քարակերտի կարաոկե-դիսկո ակումբում, կա 1 զոհ, 2 վիրավոր

Սպանություն՝ Քարակերտի կարաոկե-դիսկո ակումբում, կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազնագ է ստացվել, որ «կտրած-ծակած» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժշկները ոստիկաներին հայտնել են, որ վիրավորներից մի քանիսը ի վիճակի չեն բացատրություն տալու, իսկ մեկն էլ մահացել է։

Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Արմավիրի մարզի ոստիանները պարզել են, որ նրանք են՝ Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիս Հ․-ն, 32-ամյա Անդրանիկ Գ․-ն, իսկ մահացածը՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Քերոբ Հ-ն։

Քանի որ հիվանդանոցում հայտնի չէր, թե որտեղից են տեղափոխվել վիրավորներն ու մահացածը, տեղում ստեղծվում են հետախուզական խմբեր Ա․ Բդոյանի, Հ․ Արիստակեսյանի և Վ․ Գևորգյանի գլխավորությամբ։ Ու կարճ ժամանակում ոստիկանները պարզում են, որ նրանք տեղափոխվել են Քարակերտ գյուղից։

Պարզվում է նաև, որ նրանք տեղափոխվել են գյուղի Հինգ հարկերի փողոցում «ՈՒՆԵ» Ա/Ձ-ում գտնվող կակոկե դիսկոտեկ ակումբից, որտեղ ժամը 03։00-ի սահմաններում Սարգիս Հ․-ն, Անդրանիկ Գ․-ն, Քերոբ Հ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Գ․-ն վիճաբանել են Արագածոտնի մարզի բնակիչներ 23․-ամյա Զոհրաբ Բ․-ի և 24-ամյա Վալեր Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ու այդ ընթացքում Զոհրաբ Բ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սարգիս Հ-ին, Անդրանիկ Գ-ին և Քերոբ Հ-ին, ովքեր էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կասկածյալները Ոստիկանության Արմավիրի բաժնից ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը