Աշխարհ

03.07.2023 15:32


Կյանքից հեռացել է Ռոբերտ դե Նիրոյի 19-ամյա թոռը

Կյանքից հեռացել է Ռոբերտ դե Նիրոյի 19-ամյա թոռը

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի թոռը՝ Լեանդրո Դե Նիրո Ռոդրիգեսը, մահացել է 19 տարեկանում, հայտնել է նրա մայրը։

Դրենա Դե Նիրոն՝ Ռոբերտի և դերասանուհի Դիանա Էբոթի որդեգիր դուստրը, Instagram-ում կիսվել է ողբերգական լուրով՝ հրապարակելով որդու լուսանկարը։ Նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, գրում է mirror.co.uk-ը։

«Իմ գեղեցիկ, անուշ հրեշտակ: Ես քեզ անսահման սիրել եմ այն պահից, երբ զգացել եմ քեզ իմ որովայնում: Դու իմ սիրտն իմ ուրախությունն էիր և այն ամենը, ինչ մաքուր ու իրական է եղել իմ կյանքում: Կցանկանայի, որ հենց հիմա քեզ հետ լինեի: Երանի քեզ հետ լինեի: Ես չգիտեմ, թե ինչպես ապրել առանց քեզ, բայց ես կփորձեմ շարունակել և տարածել այն սերն ու լույսը, որը դու ինձ ստիպեցիր զգալ՝ դարձնելով քո մայրը: Հանգչիր խաղաղությամբ և հավերժական դրախտում, իմ սիրելի տղա»,-գրել է Դե Նիրոյի որդեգիր դուստրը:

Դե Նիրոն որդեգիր դստեր՝ Դրենայի հետ

Robert De Niro's grandson dies at 19 - 'Don't know how live without you' |  Celebrity News | Showbiz & TV | Express.co.uk

Դե Նիրոն, Դրենան և Լեանդրոն

Who was Leandro De Niro Rodriguez? | The Irish Sun

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը