Լրահոս

04.07.2023 08:32


Գեղարքունիքում բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը․ կան վիրավորներ

Գեղարքունիքում բախվել են Cadillac-ն ու մոտոցիկլը․ կան վիրավորներ

Հուլիսի 2-ին ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ժամը 19:00-ի սահմաններում Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 61 կմ հատվածում՝ Սեւանի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Ռուբեն Ն.-ի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան եւ 27-ամյա Պետրոս Պ.-ի վարած մոտոցիկլը:

Բախման հետեւանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղեւոր, Երեւանի բնակիչ 27-ամյա Իրինա Ղ.-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սեւան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Սեւանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը