Լրահոս

04.07.2023 09:39


«Թե տղա ես, «տոռմուզ» տուր». խայտառակ իրավիճակ՝ Երևան-Մարգարա ճանապարհին․ «Իրավունք»

«Թե տղա ես, «տոռմուզ» տուր». խայտառակ իրավիճակ՝ Երևան-Մարգարա ճանապարհին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը Գայ գյուղի վարչական շրջանում փակ է ամբողջությամբ: Չկա շրջանցող ճանապարհի մասին ոչ մի տեղեկություն կամ ցուցանակ: Որեւէ պատկան կառույց որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում: Այս մասին ահազանգում է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

«Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ զանգահարել է 9-11 ծառայություն, 1-02 ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

«Ճանապարհին ընդհանրապես գոյություն չունեն նշաններ, տեղադրված քարտեզ, թե վարորդները որ գյուղերով պետք է իրականացնեն շրջանցում: Առհասարակ նման իրավիճակներում տրակտորը բացում է լրացուցիչ ճանապարհ, որպեսզի հարակից դաշտամիջյան ճանապարհը ծառայի որպես շրջանցման ճանապարհ:

Սակայն, դա բացակայում է, դու արագության տակ հասնում ես հողաթմբին, ու «թե տղա ես, «տոռմուզ» տուր» հասկացողությամբ՝ արգելակում ես, ապա ստիպված հետ ես վերադառնում քո եկած ճանապարհով, որպեսզի շրջանցես»:

Այս խորագրի վերջին նյութերը