Լրահոս

04.07.2023 11:52


Երևանում հրդեհ է բռնկվել Subaru Legacy մակնիշի ավտոմեքենայում

Երևանում հրդեհ է բռնկվել Subaru Legacy մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 2/1 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 35-ամյա Արամ Խաչատրյանին պատկանող Subaru Legacy մակնիշի ավտոմեքենայում, որը կայանված է եղել ավտոտնակում։

Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմացի անիվների կողային հատվածները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Այս խորագրի վերջին նյութերը