Լրահոս

04.07.2023 18:18


Հուլիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Արմավիրի, Վանաձորի, Կապանի որոշ հասցեների, Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրի գազամատակարարումը

Հուլիսի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Արմավիրի, Վանաձորի, Կապանի որոշ հասցեների, Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր. Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսի լե Մուլինո, Արարատյան, Բայրոնի, Լ.Ազգալդյանի, Թորոս Ռոսլինի, Ռ.Եսայան, Տ.Մեծի փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Քաղսի բնակավայրի գազասպառողների,

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շահումյան փողոցի թիվ 14, 16, 18, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատության,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու, Գր.Լուսավորչի, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Այս խորագրի վերջին նյութերը