Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանրությանը ներկայացել է կիսաշրջազգեստով (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, պաշտոնական այցով մեկնել են Շոտլանդիա։ Համապատասխան տեղեկությունը հայտնվել է Instagram-ում բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական օգտահաշվում։
Երեկ թագավորական զույգն այցելել է Էդինբուրգի Կինեյլ Հաուս։ Թագավորը հագել էր սպիտակ վերնաշապիկ, փողկապ, մոխրագույն ժիլետ, բաճկոն և կիլտ (շոտլանդական ազգային հանդերձանքի տղամարդկային իր)։ Նրա կերպարն ամբողջացրել է գոտկատեղին կապված պայուսակը, ինչպես նաև գոլֆերն ու քուղերով կոշիկները։
Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի ուղևորությունը Շոտլանդիա համընկնել է ամենամյա «Հոլիրուդ շաբաթվա» հետ: Հայտնի է, որ նրանք մինչև հինգշաբթի կմնան Մեծ Բրիտանիայի ամենահյուսիսային երկրում և այս ընթացքում մի շարք ավանդական միջոցառումներ կանցկացնեն, այդ թվում՝ բանալիների հանձնման արարողություն և պարտեզի երեկույթ։

Աղբյուրը՝ style.news.am