Լրահոս

05.07.2023 14:11


Երևանում բախվել են Volkswagen-ն ու Hyundai-ն, կան վիրավորներ

Երևանում բախվել են Volkswagen-ն ու Hyundai-ն, կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen Jetta և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2 հոգի էլ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։

Այս խորագրի վերջին նյութերը