Աշխարհ

05.07.2023 18:30


Ռասել Քրոուն հայտարարել է, որ որևէ առնչություն չունի «Գլադիատոր 2» ֆիլմի հետ

Ռասել Քրոուն հայտարարել է, որ որևէ առնչություն չունի «Գլադիատոր 2» ֆիլմի հետ

Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն բողոքել է, որ իրեն չափազանց շատ հարցեր են տալիս «Գլադիատոր 2» ֆիլմի մասին, մինչդեռ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի, գրում է variety.com-ը։

«Նրանք պետք է ինձ վճարեն այնքան հարցերի համար, որոնք տալիս են մի ֆիլմի մասին, որում ես նույնիսկ չկամ»,-լրագրողներին ասել է կինոաստղը Կարլովի Վարիի կինոփառատոնում:

«Ֆիլմն ինձ հետ կապ չունի։ Այդ աշխարհում ես արդեն մեռած եմ։ Վեց ոտնաչափ խորությամբ հողի տակ եմ: Բայց ես խոստովանում եմ, որ որոշակի խանդ եմ զգում, քանի որ այն հիշեցնում է ինձ ժամանակահատվածը, երբ ավելի երիտասարդ էի և այն, թե ֆիլմն ինչ նշանակություն ունեցավ ինձ համար, իմ կյանքում»:

Դերասանը հավելել է, որ ոչինչ չգիտի «Գլադիատոր 2»-ի դերասանական կազմի, սյուժեի մասին:

«Բայց ես գիտեմ, որ եթե Ռիդլի Սքոթը որոշել է ավելի քան 20 տարի անց երկրորդ մասը նկարահանել, նա պետք է որ շատ լուրջ պատճառներ ունենա: Կարծում եմ՝ ֆիլմը տպավոիչ է լինելու»,-ասել է Քրոուն:

Նշենք, որ ավստրալացի դերասանը առավել հայտնի է դարձել «Գլադիատոր» ֆիլմում Մաքսիմուսի դերով, որի համար ստացել է «Օսկար» մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը