Աշխարհ

05.07.2023 19:05


Կոլիզեյի պատին փորագրած զբոսաշրջիկը տեղյակ չի եղել հուշարձանի հնամյա լինելու մասին

Կոլիզեյի պատին փորագրած զբոսաշրջիկը տեղյակ չի եղել հուշարձանի հնամյա լինելու մասին

Բրիտանացի զբոսաշրջիկը, որը Հռոմի Կոլիզեյի պատին փորագրել է իր և ընկերուհու անունները, նամակ է գրել Հռոմի դատախազությանը և քաղաքապետարանին՝ նշելով, որ ինքը միայն դեպքից հետո է իմացել, թե որքան հին է ճարտարապետական ​​հուշարձանը։

«Խոստովանում եմ, որ հուշարձանի հնության մասին իմացա միայն այն բանից հետո, ինչ, ցավոք, տեղի ունեցավ»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, զբոսաշրջիկի խոսքերը մեջբերել է քաղաքային il Messaggero թերթը։

Հունիսի վերջին Reddit հանրահայտ պորտալում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ, օգտագործելով բանալիների խուրձը, ամֆիթատրոնի աղյուսե պատին փորագրում Ivan + Hayley 23 մակագրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը