Աշխարհ

05.07.2023 20:09


Սրտեր մերկ կրծքին. Նատալյա Օրեյրոյի սադրիչ ֆոտոշարքը (լուսանկար)

Սրտեր մերկ կրծքին. Նատալյա Օրեյրոյի սադրիչ ֆոտոշարքը (լուսանկար)

46-ամյա դերասանուհին և երգչուհին ներկայացել է անչափ անկեղծ կերպարում։ Նատալյա Օրեյրոն կեցվածք է ընդունել կոստյումով՝ առանց կրծկալի և տոպի։

357802383_220544630405936_6636532626436178791_n.jpg (247 KB)

Ամբողջ աշխարհում միլիոնավոր հեռուստադիտողների կողմից այդքան սիրված «Վայրի հրեշտակի» ամաչկոտ Միլագրոսը դարձել է համարձակ ֆոտոշարքի հերոսուհի։ Նատալյան կեցվածք է ընդունել վառ կարմիր կոստյումով։ Նա կարճ բլեյզերը համադրել է բարձր գոտկատեղով՝ palazzo տաբատի հետ։ Բլուզից ուրուգվայցի դերասանուհին հրաժարվել է. փոխարենը կիսամերկ կադրերում Օրեյրոյի բարեմասնությունները թաքրել է սրտաձև աքսեսուարով:

357639781_780506150117692_2448266839115668674_n.jpg (178 KB)

Զարդերից դերասանուհին նախապատվությունը տվել է ծավալուն սրտաձև, շողշողացող քարերով ականջօղերին և ոսկե մատանուն։ Կադրերից մեկում նա ձեռքին փոքրիկ սրտաձև կլատչ է։

357475457_307643504945565_3852488301761395369_n.jpg (277 KB)

Աստղի երկրպագուները հիացել են նրա համարձակ էքսպերիմենտով։ «Նատալյա, դու ընդհանրապես չես փոխվում, մի ծերացիր, կարծես ժամանակը կանգ է առել քեզ համար», «Կույսերի արյուն ես խմո՞ւմ։ Դու շքեղ տեսք ունես», «Ուղղակի փնտրում էի, թե որտեղ կախեմ տան բանալիները», «Փորձիր մի քիչ զգույշ լինել, այստեղ մարդիկ կան, ով նման լուսանկարներից կարող է կաթված ստանալ», «Նույնքան գեղեցիկ ու սեքսուալ, ես ցնցված եմ»,-գրել են համացանցի օգտատերերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը