Լրահոս

05.07.2023 16:26


«Հաց բերող» երբ ասեք, այս տղաներին հիշեք

«Հաց բերող» երբ ասեք, այս տղաներին հիշեք

«Հաց բերող» երբ ասէք, այս տղաներին յիշէք` Յարութիւն Յովագիմեան եւ Կարեն Ղազարեան..

Իրենք մարտական հենակէտ` խրամատում եղող հայ զինական տղաներին հաց տանելուց առեւանգուեցին մեզ համար այլ խորհուրդ ունեցող մայիս 26-ին, իսկ հիմայ ահաբեկչի մեղադրանքով դատական ընթացքը մեզ համար խորհրդանշական Սումգայիթում է...

Սուրբ Գրքում Տոբիթը կեանքը վտանգելով անթաղ մարմիններն էր յանձնում հողին, ինչի համար Աստծոյ հրեշտակը օգնեց թէ´ նրա զաւակ Տուբիին օտար ճամփեքին, թէ´ հէնց Տոբիթին` բժշկելով կուրացած աչքերը։ Ես հաւատում եմ, որ հաց տանող տղաներին էլ Աստծոյ հրեշտակը պիտի օգնի օտարութեան եւ գերութեան մէջ` բժշկելով հայրերի սերունդի

հոգեւոր կուրութիւնը...:

Տեր Նշան քահանա Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը