Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխմանը. Աբդոլլահիանը՝ Բաքվում
Իրանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորմանը. այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանը միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Աբդոլլահիանը նշել է, որ այսօր իրեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախարարի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը ինքը համոզվել է, որ ադրբեջանական կողմը «հավատարիմ է» (չակերտները՝ Tert.am) եռակողմ հայտարարության իրականացմանը։ Աբդոլլահիանը հավելել է, որ Ադրբեջանը կողմ է կապի և տրանսպորտային ուղիների բացմանը, ինչն արտացոլված է եռակողմ հայտարարության մեջ։
«Այս տարածաշրջանը տարանցիկ մեծ ներուժ ունի։ Իրանն աջակցում է համագործակցությանը այս նպատակի և ներուժի իրացման համար»,-մեջբերում է ԱՊԱ-ն նրա խոսքերը։

Աղբյուրը՝ tert.am