Լրահոս

05.07.2023 17:42


Toyota-ն բախվել է ЗИЛ բեռնատարին և վերածվել ջարդոնի. կա վիրավոր

Toyota-ն բախվել է ЗИЛ բեռնատարին և վերածվել ջարդոնի. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 25-ամյա Արմեն Ն.-ի վարած ГАЗ 5201 մակնիշի և 25-ամյա Ստյոպա Է.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Toyota-ի ուղևոր Երևանի բնակիչ 58-ամյա Նարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Տոյոտան» վերածվել է մետաղի ջարդոնի:

Այս խորագրի վերջին նյութերը