Լրահոս

05.07.2023 21:34


Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ հանդիպելով Պետեր Վիտանովին (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսին (Կիպրոս), Ժորդի Սոլեին (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուին (Հունաստան)։

Հանդիպումների ընթացքում Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության էությունն ու դրսևորումները։

Իշխան Սաղաթելյանը կարևորել է Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական գործողությունները զսպելու համար:

Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։

Սաղաթելյանը նաև փոխանցել է, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

05.07.2023 թ.

Այս խորագրի վերջին նյութերը