Լրահոս

06.07.2023 07:11


Ֆիրդուսի փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով վնասվել է մոտակա խանութը

Ֆիրդուսի փողոցում տեղի ունեցած փլուզման հետևանքով վնասվել է մոտակա խանութը

Երևանի Ֆիրդուսի փողոցում չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել և լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝ վնասելով տանիքը և խանութը (մոտ 9 քմ): Տուժած քաղաքացիներ չկան։

Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը, որի մեջ նաև նշվում է, որ առկա է եղել մանկապարտեզի պատից ևս 1 քմ հատվածի փլուզման վտանգ, որը փրկարարներն ապամոնտաժել են։

Այս խորագրի վերջին նյութերը