Լրահոս

06.07.2023 07:31


Բժիշկները նորածնի հարազատներին հայտնել են, որ երեխան առողջ է ծնվել, ժամեր անց երեխան մահացել է

Բժիշկները նորածնի հարազատներին հայտնել են, որ երեխան առողջ է ծնվել, ժամեր անց երեխան մահացել է

Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մոտ են հավաքվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում են հստակ պատասխան, թե ինչո՞ւ են նշված բժշկական կենտրոնի բժիշկները փորձել թաքցնել իրենց նորածնի մահը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ընտանիքի մայրը աղջիկ է ունեցել նշված ծննդատանը և սկզբից ասել են, որ երեխան առողջ է, սակայն որոշ ժամանակ անց հարազատները տեղեկացել են, որ երեխան, ցավոք, մահացել է:

Բժշկական կենտրոնից մահացածի հարազատներին դեռևս հրաժարվում են պատասխան տալ, դրա փոխարեն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենք միայն ուզում ենք հստակ պատասխան, թե ո՞նց եղավ, որ ասեցին երեխան առողջ է, սակայն հետո մենք իմանում ենք, որ մահացել է: Մենք պահանջում ենք արդար նախաքննություն իրականացնեն: Մենք գիտենք, որ երեխային այլևս հետ չենք բերի, սակայն թող մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, քանի որ վստահ ենք, երեխան մահացել է բժիշկների ոչ ճիշտ մոտեցման արդյունքում»։

Այս խորագրի վերջին նյութերը