Լրահոս

06.07.2023 06:38


Շախմատի տան մոտ ոստիկանները բերման են ենթարկել «Շտիռլիցին», «Չերչիլին», «Ռեմբոյին», «Վանդամին», «Ձենով Օհանին»

Շախմատի տան մոտ ոստիկանները բերման են ենթարկել «Շտիռլիցին», «Չերչիլին», «Ռեմբոյին», «Վանդամին», «Ձենով Օհանին»

Հուլիսի 1-ին խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և Ոստիկանության Մարաշի բաժանմունք օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցի 50 հասցեում՝ Շախմատի տան մոտ, մի խումբ անձինք կռիվ են անում ու փայտերով իրար ծեծում:

Նշված վայրից կռվի մասնակիցները բերման են ենթարկվում ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներնն են Երևանի բնակիչներ 21-ամյա Մովսես Մ.-ն, 21-ամյա Վահան Վ.-ն, 19-ամյա Մանվել Ա.-ն, 21-ամյա Արտաշես Բ.-ն, 23-ամյա Արմեն Ղ.-ն, 28-ամյա Սարգիս Ա.-ն և 20-ամյա Ալեքսանդր Մ.-ն:

Նշված անձինք այնուհետև ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, նրանց ընկերական շրջապատում դիմում են՝ «Շտիռլից», «Չերչիլ», «Ռեմբո», «Վանդամ» և «Ձենով Օհան»:

Այս խորագրի վերջին նյութերը