Լրահոս

06.07.2023 11:52


Երևանի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի Րաֆֆու փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող «Իսկանդեր» խանութի մուտքի մոտ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, քննիչներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով՝ Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը