Աշխարհ

06.07.2023 20:27


ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի նամակը կվաճառվի 85 հազար դոլարով

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի նամակը կվաճառվի 85 հազար դոլարով

Փենսիլվանիայում հայտնաբերվել և վաճառքի է հանվել Աբրահամ Լինքոլնի մինչ այդ չհրապարակված նամակը, որը նա գրել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, տեղեկացրել է The Guardian-ը։

Կարճ նամակի հասցեատերը Չառլզ Էլեթ-կրտսերն էր, որը հետագայում դարձել է Միության բանակի գնդապետ։ Նա Լինքոլնին նամակ էր գրել քաղաքացիական ինժեներների լավ ֆինանսավորվող կորպուս ստեղծելու խնդրանքով։ 1861թ. օգոստոսի 19-ին գրված նամակը պահվել է ավելի քան 100 տարի մասնավոր հավաքածուում։

«Աբրահամ Լինքոլնի չհրապարակված նամակների հայտնաբերումը ավելի հազվադեպ է դառնում»,-նշվել է Նաթան Ռաաբի՝ Ռաաբի հավաքածուի տնօրենի հայտարարությունում։ Կազմակերպությունը կզբաղվի նամակի վաճառքով, որը գնահատվում է 85 հազար դոլար։

«[Նրա] ինքնագրերը և պատմական փաստաթղթերը միշտ մեծ պահանջարկ են վայելում։ Նրա նամակը հայտնի է իր պարզությամբ և համառոտությամբ։ Նա երբեք երկու բառ չի գրի այնտեղ, որտեղ մեկն էլ բավական է»,-նշել է Ռաաբը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը