Աշխարհ

06.07.2023 19:43


Թայվանում 10-ամյա երեխան այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից

Թայվանում 10-ամյա երեխան այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից

Թայվանում 10-ամյա տղան առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից։ Ժամացույցն արտադրող թայվանական ընկերությունն առաջարկել է անվճար ստուգել Herowatch շարքի բոլոր մոդելները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA)։

10-ամյա տղան երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել աջ ձեռքին և առաջին աստիճանի այրվածքներ՝ ձախ ձեռքի մատներին։ Պայթյունը տեղի է ունեցել հունիսի 30-ին։

Սոցիալական ցանցերում գրառմամբ ժամացույցն արտադրող About Time Technologies ընկերությունը ներողություն է խնդրել միջադեպի համար։

Նշվում է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ GJD-E7 մարտկոցի պատճառով, որը տեղադրված է միայն ժամացույցի առաջին մոդելի՝ Herowatch 1-ի վրա։ Մարտկոցը կարող էր փչանալ ֆիզիկական ազդեցության, անձրևի կամ այլ աղբյուրից խոնավության պատճառով, ինչն էլ կարող էր հանգեցնել կարճ միացման։

CNA-ը հավելում է, որ արտադրանքը կարող է հետ կանչվել՝ պարզելու պայթյունի պատճառները։

Այս խորագրի վերջին նյութերը