Աշխարհ

07.07.2023 11:17


Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ

Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի նահանգի Թոմարզա շրջանում կառուցված Հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին շարուկվում է փլուզման եզրին մնալ:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ են , իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում ՝ ծեփածածկերի պոկված մասեր:

Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է.

«Եկեղեցին որը մի ժամանակ ծառայել է որպես պահեստ, ապա ժողովրդի համար նաև որպես կինոթատրոն, այժմ լքած է: Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Ժամանակաշրջանն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են պատերի վրա: Եկեղեցին, որը այժմ վերածվել է աղավնիների բույնի, անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ: Թոմարզայում գտնվող այս եկեղեցին այն վայրերից է, որ տեղացի և օտարերկրացի պատմության սիրահարները պետք է տեսնեն: Հույս ունենք, որ եկեղեցին նախքան փլուզվելը կվերականգնվի»:

Այս խորագրի վերջին նյութերը