Աշխարհ

07.07.2023 11:38


Մադոննան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել գերդոզավորման պատճառով․ ԶԼՄ

Մադոննան վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել գերդոզավորման պատճառով․ ԶԼՄ

Հունիսի վերջին Մադոննան ծանր բակտերիալ վարակի պատճառով հայտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա մենեջերի խոսքով՝ աստղին նույնիսկ միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Բարեբախտաբար, պատմությունը լավ ավարտ ունեցավ։ Երգչուհին կազդուրվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Սակայն, համացանցում և մամուլում շարունակում են թեորիաներ հորինել։

Բանը հասավ նրան, որ լուրեր էին պտտվում, թե Մադոննան հիվանդանոցում է հայտնվել գերդոզավորման պատճառով։ Ինչպես հայտնում է Radar Online-ը՝ երբ նրան գտել են անգիտակից վիճակում, նրան ներարկել են Narcan դեղամիջոց, որն օգտագործվում է արտակարգ իրավիճակներում՝ անօրինական նյութեր օգտագործելիս։ Այնուամենայնիվ, այս դեղամիջոցն օգտագործվում է նաև սեպտիկ շոկի դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ կատարողի ապաքինումը բարդ է։ Մադոննան դեռ իրեն վատ է զգում և անկողնուց վեր չի կենում։ Այժմ 64-ամյա երգչուհին ապրում է Նյու Յորքի իր տանը։ Նա դեռ սրտխառնոցներ է ունենում։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը