Լաս Վեգասում փորձարկվել է հսկայական գնդաձև էկրան, որի վրա $2,3 մլրդ է ծախսվել
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում փորձարկվել է հսկայական գնդաձև էկրան՝ MSG Sphere, որի ստեղծման համար 2.3 մլրդ դոլար է ծախսվել, այս մասին հայտնում է CNN-ը։
Էկրանը, որը տեղադրված է քաղաքի համերգային նոր հարթակում, ունի 111.5 մ բարձրություն և 158 մետր լայնություն․ հենց այս չափերի շնորհիվ էլ այն աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցն է։ Էկրանը բաղկացած է 1,2 միլիոն լուսադիոդներից, որոնցից յուրաքանչյուրը հոկեյի տափողակի չափ է։
MSG Sphere-ի փորձնական մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 4-ին:Էկրանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2023-ի սեպտեմբերի 29-ին։ Նոր բեմում առաջինը հանդես կգա U2 խումբը։
MSG Sphere-ը նախագծել է Populous Architects ընկերությունը: Մարզադաշտը, որտեղ տեղադրված է հսկայական էկրանը, կարող է տեղավորել գրեթե 18,000 մարդ:
Համերգներից բացի, MSG Sphere-ում տեղի կունենան նաև ֆիլմերի ցուցադրություններ և արդեն նախատեսված է Դարրեն Արոնոֆսկու «Բացիկներ Երկրից» նոր ֆիլմի պրեմիերան։
Լաս Վեգասում փորձարկվել է հսկայական գնդաձև էկրան, որի վրա $2,3 մլրդ է ծախսվել
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում փորձարկվել է հսկայական գնդաձև էկրան՝ MSG Sphere, որի ստեղծման համար 2.3 մլրդ դոլար է ծախսվել, այս մասին հայտնում է CNN-ը։
Էկրանը, որը տեղադրված է քաղաքի համերգային նոր հարթակում, ունի 111.5 մ բարձրություն և 158 մետր լայնություն․ հենց այս չափերի շնորհիվ էլ այն աշխարհի ամենամեծ գնդաձև կառույցն է։ Էկրանը բաղկացած է 1,2 միլիոն լուսադիոդներից, որոնցից յուրաքանչյուրը հոկեյի տափողակի չափ է։
MSG Sphere-ի փորձնական մեկնարկը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 4-ին: Էկրանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2023-ի սեպտեմբերի 29-ին։ Նոր բեմում առաջինը հանդես կգա U2 խումբը։
MSG Sphere-ը նախագծել է Populous Architects ընկերությունը: Մարզադաշտը, որտեղ տեղադրված է հսկայական էկրանը, կարող է տեղավորել գրեթե 18,000 մարդ:
Համերգներից բացի, MSG Sphere-ում տեղի կունենան նաև ֆիլմերի ցուցադրություններ և արդեն նախատեսված է Դարրեն Արոնոֆսկու «Բացիկներ Երկրից» նոր ֆիլմի պրեմիերան։
Աղբյուրը՝ tech.news.am