Աշխարհ

07.07.2023 13:47


Թուրքիայում տղամարդը քարի մի հարվածով փլուզել է երկրաշարժից վնասված շենքը (տեսանյութ)

Թուրքիայում տղամարդը քարի մի հարվածով փլուզել է երկրաշարժից վնասված շենքը (տեսանյութ)

Մալաթիայի բնակիչը քարի հարվածով քանդել է Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի ժամանակ վնասված բազմահարկ շենքը։ Այս մասին գրում է iz.ru-ն՝ թուրքական Onedio պորտալին հղումով։

Նշվում է, որ բազմահարկ շենքը փլուզվել է այն բանից հետո, երբ տղամարդը քար է նետել դրա վրա։

Փետրվարի սկզբին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Սիրիայի սահմանի մոտ։ Զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի տվյալներով՝ աղետի պատճառած վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը