Երգիչ Ռիկի Մարտինն ու նկարիչ Ջվան Յոսեֆը ամուսնալուծվում են վեց տարվա ամուսնությունից հետո, գրում է dailymail.co.uk-ը։
Պուերտոռիկացի 51-ամյա երգիչն և 38-ամյա նկարիչը հինգշաբթի համատեղ հայտարարություն են տարածել՝ ասելով, որ բաժանվում են:
Նախկին զույգն ունի համատեղ երեխաներ՝ չորս տարեկան դուստր և երեք տարեկան որդի, մինչդեռ Ռիկի Մարտինը նաև երկվորյակ որդիներ ունի՝ 14-ամյա Մատեոն և Վալենտինոն:
«Մենք որոշել ենք ավարտել մեր ամուսնությունը մեր երեխաների հանդեպ սիրով, հարգանքով և արժանապատվությունով և հարգելով այն, ինչ մենք ապրել ենք որպես զույգ այս հիանալի տարիներին: Մեր ամենամեծ ցանկությունն այժմ շարունակել ունենալ առողջ ընտանեկան դինամիկա և հարաբերություններ, որոնք կենտրոնացած են խաղաղության և բարեկամության վրա՝ շարունակելու մեր երեխաների համատեղ դաստիարակությունը՝ պահպանելով միմյանց հանդեպ ունեցած հարգանքն ու սերը»,-ասվում է հայտարարությունում։
Ռիկին և Ջվանը ծանոթացել են Instagram-ի միջոցով 2015 թվականին, և մի քանի ամիս շփվելուց հետո Մարտինը գնացել է Լոնդոն՝ վերջապես անձամբ հանդիպելու Յոսեֆին:
Հաջորդ տարի Livin' La Vida Loca հիթի կատարողը The Ellen DeGeneres Show-ում բացահայտել էր, որ երկուսն էլ նշանվել են, իսկ 2018 թվականի հունվարին նա հայտնել էր գաղտնի ամուսնության մասին:
Ռիկի Մարտինը հայտնել է ամուսնուց բաժանվելու մասին