Լրահոս

07.07.2023 13:53


Արցախում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի ԱՆ

Արցախում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի ԱՆ

ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

«5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում»,-ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 44 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Այս խորագրի վերջին նյութերը