Կարծիք

07.07.2023 16:38


Վլադիմիր Պուտինը պատասխանել է Արայիկ Հարությունյանի նամակին

Վլադիմիր Պուտինը պատասխանել է Արայիկ Հարությունյանի նամակին

Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։

Հայաստանում արդարացիորեն ձայներ են հնչում առ այն, որ Արայիկ Հարությունյանը նախ և առաջ պետք է «նամակ գրեր Նիկոլ Փաշինյանին», քաղաքական գնահատական տար նրա գործունեությանը, որը որ դարձել է Լաչինի միջանցքի արգելափակման կարևորագույն պատճառներից մեկը։ Բայց նույնիսկ սա հաշվի առնելով և գիտակցելով պաշտոնական Մոսկվան արդեն իսկ պատասխանել է Արայիկ Հարությունյանի նամակին։ Այդ պատասխանը կայանում է նրանում, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները զորավարժություններ են սկսել Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև Մեղրիում հուլիսի 6-ից 31-ը և օգոստոսի 1-ից 31-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն, ինչից բավականին դժգոհ են Բաքվում։ Այսինք մենք կարող ենք արձանագրել մի պարզ ճշմարտություն, երբ որ հայկական կողմերից մեկը հստակ դիրքորոշում է ցուցաբերում, մերժում է ամերիկյան միջնորդությունը բանակցային գործընթացում (այն պայմանններում, երբ ԱՄՆ–ի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը հարյուր տոկոսով համընկնում են) ռուսական կողմն իր ուժերի ներածին չափով իր աջակցությունն է ցուցաբերում հայերին։

Սրան պետք է գումարել նաև այն, որ ռուսական փորձագիտական շրջանակներից կարծիքներ են հնչում առ այն, որ պաշտոնական Բաքվի սադրիչ գործողություններին պետք է պատասխանել ոչ միայն զորավարժություններով (կամ նույնիսկ պատժիչ ռազմական գործողություններով), այլև տնտեսական ոլորտում՝ վտարելով բոլոր ադրբեջանցիներին ՌԴ տարածքից, այդ թվում նաև ադրբեջանցի խոշոր գործարարներին։

Հայ հասարակությունն այս պատմությունից պետք է ճիշտ հետևություններ անի՝ իր համար հստակ արձանագրելով, երբ որ հայկական կողմից հնչում են սթափ ու կշռադատված կարծիքներ, ճիշտ է գնահատվում ռուսական աջակցությունը, մերժվում է մի միջնորդոթյուն, որի նպատակն է ոչ թե «խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում», այլ երկրորդ ճակատ բացել այնտեղ ՌԴ դեմ, պաշտոնական Մոսկվան ընդառաջում է հայկական կողմի պահանջներին։

Հայ հասարակությունը նաև պետք է հասկանա, որ Ռուսաստանում խելապակասների իշխանություն չէ, և այն շատ սթափ է գնահատում Հայաստանի սորոսական իշխանությունների բնույթը, իրենց գործունեության իրական պատճառները և նույնիսկ այն հանգամանքը, որ ՌԴ բարձրագույն իշխանության շրջանակներում հայ ժողովրդի նկատմամբ կա ընդգծված բարիդրացիական վերաբերմունք՝ դա քաղաքական գործընթացներում չի արտահայտվի այնքան մինչև Հայաստանում սորոսական իշխանությունն իր գործունեությամբ սպասարկում է իր անձնական շահերը և ամերիկյան շահերը, որոնք հիշեցնենք՝ հարյուր տոկոսով համընկնում են թուրքական և ադրբեջանական շահերի հետ։

Սևակ Դանիելյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը