Աշխարհ

07.07.2023 20:27


Ալիևն ավելի շատ գազ է խոստացել Եվրամիությանը

Ալիևն ավելի շատ գազ է խոստացել Եվրամիությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի շատ գազ է խոստացել Եվրամիությանը։

«Ադրբեջանի եւ Ալբանիայի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը կարեւոր է ոչ միայն այդ երկու երկրների, այլեւ մեծ թվով այլ պետությունների, մասնավորապես, TAP նախագծի մասնակից երկրների համար, որը Հարավային գազային միջանցքի մաս է կազմում, հատում է Ալբանիայի տարածքը եւ այժմ էներգետիկ անվտանգության աղբյուր է հանդիսանում»,-ասել է Ալիեւը ալբանացի իր գործընկեր Բայրամ Բեգայի հետ հանդիպումից հետո։

«Աճում է ադրբեջանական գազի արտահանումը ԵՄ շուկա, աճում են ծավալները եւ ընդլայնվում է մատակարարումների աշխարհագրությունը։ Այս տարվա վերջին մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ ավելի շատ երկրներ կսկսեն բնակն գազ ստանալ Ադրբեջանից։ Ադրբեջանցի ներդրողները պատրաստ են լրջորեն դիտարկել ներդրումային նախագծերը Ալբանիայում»,-հավելել է նա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը