Hyundai Elantra-ում պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով վարորդը բախվել է բետոնե եզրաքարին. կա 3 վիրավոր (լուսանկար)
Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գուղի վերջնամասում ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել և առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Փրկարարները փակել են գազաբալոնի փականը, դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել այն։
«Արմենիա» բժշկական կենտրոնի է տեղափոխվել 3 քաղաքացի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան ընթանալիս ավտոմեքենայի մեջ պայթյուն է առաջացել՝ բռնկումով, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու բախվել է բետոնե եզրաքարին։
Իսկ վարորդն ու 2 ուղևորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը։