Աշխարհ

08.07.2023 18:15


66-ամյա գերմանացի քահանան որոշել է ոտքով անցնել Եվրոպան

66-ամյա գերմանացի քահանան որոշել է ոտքով անցնել Եվրոպան

66-ամյա գերմանացի քահանա Հանս-Գերդ Փաուսը Մյունսթերի թեմից մտադիր է անցնել 12 հազար կիլոմետր և արշավն սկսել հուլիսի 25-ին Նորվեգիայի հյուսիսում գտնվող Մագերյո կղզու Նորդկապ հրվանդանից ու հասնել Սիցիլիա, իսկ հետո անցնել Ստամբուլից մինչև Ֆինիստերե հրվանդան Ատլանտյան օվկիանոսի իսպանական ափին, հինգշաբթի՝ հուլիսի 6-ին տեղեկացրել է թեմը, գրել է DW-ն։

Փաուսը, որը մինչև 2022թ. աշխատում էր որպես բանտի կապելան Գելդերն քաղաքում (Գերմանիայի արևմուտք), հույս ունի ճամփորդությունն իրականացնել երկու տարում։ Դրա համար շատ բան պետք չէ, համոզված է ճանապարհորդը, որը վերջին տարիներին իր ունեցածի մի մասը բաժանել է՝ իրեն թողնելով ամենաանհրաժեշտը։ Նա ցանկանում է հետը վերցնել 80 լիտրանոց ուսապարկ, վրան և քնապարկ։

Հոգևորականը գալիք ուխտագնացությունը համարում է «իր սրտի գործը» և փորձ՝ բացատրելու «լինել ճանապարհին» աստվածաշնչյան մոտիվը։ Աստվածաշնչի բոլոր կարևոր կերպարներն ինչ-որ տեղ ուղևորվում են, նշել է Փաուսը։ Նա բացատրել է, որ ցանկանում է «իր մտքերով մնալ մարդկանց կողքին», թեև շատ օրեր կանցկացնի մենության մեջ։ Ուստի ինչպես մինչև արշավն սկսելը, այնպես էլ դրա ժամանակ Փաուսին կարելի է ուղարկել աղոթքի խնդրանքներ էլեկտրոնային փոստով։

Կապելանը ճամփորդությանը պատրաստվել է 15 տարի։ Նա քանիցս անցել է սուրբ Հակոբի ճանապարհը, իսկ 2014թ. անցել է 450 կիլոմետրանոց երթուղին Նորդկապ հրվանդանից մինչև նորվեգական Կյոուտուկեյնու կոմունա Ֆինլանդիայի սահմանի մոտ։ Բացի այդ, Փաուսը ամեն օր վազում է մի քանի կիլոմետր ֆիզիկական լավ վիճակը պահպանելու համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը