Բրիտանիայում էկոթաղման նոր տեսակ է հայտնվել. դիակը լուծում են ալկալիի մեջ
Բրիտանիայում թաղման ամենամեծ բյուրոն՝ Funeralcare-ը, սկսել է առաջարկել էկոլոգիական թաղման նոր տեսակ՝ ռեսոմացիա։Դա դիակի լուծումն է ալկալիում 160°C-ում, որի ընթացքում մարմնի մնացորդները վերածվում են հեղուկի։ Այս մեթոդը կիսով չափ ավելի քիչ ածխածին է արտանետում, քան դիակիզումը, գրել է The Guardian-ը։
Ռեսոմացիայից հետո մնացած ոսկորները մանրացնում են՝ վերածելով փոշու և տալիս հարազատներին, հեղուկը լցնում են դրենաժային ջրերը, այն անվնաս է։ Funeralcare-ը պաշտոնական թույլտվություն է ստացել թաղման այս միջոցն իրականացնելու համար։ Լուծված մարմինները ճանաչել են կոմերցիոն կեղտաջրեր, ինչպես լվացքատների դեպքում է։
Էկոակտիվիստները ռեսոմացիան համարում են «թաղման ամենահոգատար միջոցը հանգուցյալի և բնության համար»։ Այն թույլատրվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Բրիտանիայում էկոթաղման նոր տեսակ է հայտնվել. դիակը լուծում են ալկալիի մեջ
Բրիտանիայում թաղման ամենամեծ բյուրոն՝ Funeralcare-ը, սկսել է առաջարկել էկոլոգիական թաղման նոր տեսակ՝ ռեսոմացիա։ Դա դիակի լուծումն է ալկալիում 160°C-ում, որի ընթացքում մարմնի մնացորդները վերածվում են հեղուկի։ Այս մեթոդը կիսով չափ ավելի քիչ ածխածին է արտանետում, քան դիակիզումը, գրել է The Guardian-ը։
Ռեսոմացիայից հետո մնացած ոսկորները մանրացնում են՝ վերածելով փոշու և տալիս հարազատներին, հեղուկը լցնում են դրենաժային ջրերը, այն անվնաս է։ Funeralcare-ը պաշտոնական թույլտվություն է ստացել թաղման այս միջոցն իրականացնելու համար։ Լուծված մարմինները ճանաչել են կոմերցիոն կեղտաջրեր, ինչպես լվացքատների դեպքում է։
Էկոակտիվիստները ռեսոմացիան համարում են «թաղման ամենահոգատար միջոցը հանգուցյալի և բնության համար»։ Այն թույլատրվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
Աղբյուրը՝ news.am