Կրակոցներ Ջրվեժի ռեստորաններից մեկի մոտ․ կան վիրավորներ
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Արմենիա» ռեստորանային համալիրի մոտ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Հնչել են կրակոցներ, կան վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ոստիկանությունը պարզել է, որ նշված ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել 18-ամյա Սամվել Գասպարյանի և 17-ամյա Սլավիկ Ղ.-ի, 18-ամյա Գոռ Մ.-ի և 17-ամյա Ռուբեն Ա.-ի միջև, որի ժամանակ Սամվել Գասպարյանը գազային կամ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել նշված անձանց ուղղությամբ։ Նրանք ստացել են վնասվածքներ»,-գրում է կայքը:
Նշվում է, որ վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Սամվել Գ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: