Լրահոս

08.07.2023 18:33


Տրակտորը, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

Տրակտորը, մոտ 100 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում

Ժամը 14:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Արշակ Հ.-ն իր վարած «ՅՈՒՄԶ» մակնիշի տրակտորն իր խոտհակելու կցորդիչով, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, սահել է և Վայք համայնքի Ազատեգ բնակավայրի «Վարատեղ» կոչվող դաշտային հատվածում 100 մ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Արշակ Հ.-ն և ուղևոր Վայոց ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Տիգրան Գ.-ին դուրս են բերել տրակտորից և պատգարակով, մեծ դժավորությամբ, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Վայքի բուժմիավորման» շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը