Հայաստանն աշխարհագրական առումով մի քանի լեռնային «կղզիներից» բաղկացած մի անքակտելի ու միասնական «կղզեխումբ» է, որտեղ բոլոր առումներով կենսական կարևորություն ունեն հատկապես այդ «կղզիները» միմյանց հետ կապող ճանապարհները։
Սա, ցավալիորեն, շատ լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը նպատակաուղղված ագրեսիվ գործողություններով ցանկանում է (Տիգրանաշենի հատվածում), իսկ որոշ դեպքերում արդեն իսկ հաջողել է խաթարել (Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան) կամ դիտարկման տակ պահելով վտանգել (Երասխ-Վայք, Սիսիան-Գորիս և այլն) Հայաստանի անքակտելի մասերի միջև կենսական նշանակության հաղորդակցությունը։
Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը։
«Խաղաղության դարաշրջանը» պատրանք է

#հավերժականՀայաստանը
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից