Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայի «Տաշիր պիցցա» սննդի կետում
Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 07:11-ին: Այրվել են կենցաղային և տնտեսական իրեր: