999 անգամ ոստիկանություն զանգահարած կնոջը դատապարտել են 6 ամսվա բանտարկության
Կինը, որ ոստիկանություն է զանգահարել 999 անգամ այն բանից հետո, երբ նրան վտարել են անգլիական Յորքի իր տնից, դատապարտվել է վեց ամսվա բանտարկության, գրել է York Press-ը։
49-ամյա Սիլվինա Փիլան առանց որևէ հիմքի մեղադրել է ոստիկաններին այն բանում, որ ինքը դարձել է անտուն, ասել է Յորքի Թագավորական դատարանի քարտուղար Թարին Թըրները։
Ոստիկանները վերջնականապես կորցրել են համբերությունն այն բանից հետո, երբ կինը նրանց զանգահարել է 33 անգամ 10 ժամվա ընթացքում, և նրանք գնացել են նրան փնտրելու։
Ոստիկանները նրան գտել են դանակով, գիշերը ժամը 01.30-ին և ձերբակալել են։ Հետո նրան հետաքննության ընթացքում բաց են թողել, բայց նա տեսարան է սարքել Յորքի կենտրոնի Barclays բանկում և ոտքով հարվածել է ոստիկանին, որին կանչել էին, որ կարգի հրավիրեր նրան։
Փիլային մեղավոր են ճանաչել դանակ կրելու և դատարան չներկայանալու համար։ Նա չի ընդունել մեղադրանքը, որ հարձակվել է ոստիկանի վրա, բայց դատապարտվել է և ուղարկվել Յորքի Թագավորական դատարան՝ դատավճռի կայացման համար։

Նրան բանտարկել են վեց ամիս յոթ օրով։
Աղբյուրը՝ news.am